Logo

«Սելտիքսը» նոր պայմանագիր է կնքել Մազուլայի հետ

23:28 / 08.08.2025Բասկետբոլ
Պաշտոնական
null

NBA-ի պատմության մեջ ամենատիտղոսակիր ակումբ «Բոստոն Սելտիքսը» նոր պայմանագիր է կնքել Ջո Մազուլայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Սելտիքսը» չի հայտնել գլխավոր մարզչի նոր պայմանագրի ժամկետը: Մազուլան 2022 թվականից է աշխատում ամերիկյան ակումբում: 2023/24 մրցաշրջանում նրա գլխավորած թիմը դարձել էր NBA-ի չեմպիոն:

«Սա իսկապես օրհնություն է: Առանց իմ հավատքի, կնոջ ու երեխաների, ես այստեղ չէի լինի:

Ամենակարևորը` ես շնորհակալ եմ այն խաղացողներին, որոնց կարողացել եմ մարզել վերջին երեք մրցաշրջանների ընթացքում: Անհամբեր սպասում եմ «Սելտիքսի» և Բոստոն քաղաքի գույները կրկին պաշտպանելու հնարավորությանը»,- ասել է 37-ամյա ամերիկացին պայմանագիրը կնքելուց հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ