Logo

Սեմենյոն ձմռանը լինելու է գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը

12:33 / 25.11.2025Ֆուտբոլ
null

«Բորնմութի» վինգեր Անտուան Սեմենյոն կարող է տեղափոխվել թոփ ակումբ, հայտնում է NBC Sports-ը:

Գանացին լինելու է ձմռան գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը: Սեմենյոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»:

«Բորնմութը», որը պատրաստ է եզրային հարձակվողին բաց թողնել 65 միլիոն ֆունտով, արդեն սկսել է փոխարինող փնտրել այդ դիրքում: Առայժմ հայտնի չէ, թե ֆուտբոլիստը ո՛ր ակումբ է ցանկանում տեղափոխվել: 

25-ամյա Սեմենյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում, աչքի է ընկել 6 գոլով և 3 գոլային փոխանցումով:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ