Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլիանցը չորրորդ տեղն է գրավել Իտալիայի Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզում ընթացող Օլիմպիական փառատոնի գեղասահքի պատանիների մրցաշարում։
Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում Դանիլիանցը հավաքել է 181,79 միավոր: Ոսկե մեդալը նվաճել է Իսրայելի ներկայացուցիչ Նիկիտա Շեյկոն (190,98):
Հիշեցնենք, որ կարճ ծրագրից հետո Սեմյոն Դանիլիանցը երրորդն էր:


