Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը 22-րդ տեղն է գրավել Մոնրեալում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Հայ գեղասահորդը մենասահքի ազատ ծրագրում վաստակել է 213,99 միավոր:
Աշխարհի չեմպիոն է դարձել ԱՄՆ-ը ներկայացնող Իլյա Մալինինը, որը վաստակել է 333,76 միավոր: Արծաթե մեդալակիր է դարձել ճապոնացի Յումա Կագիյաման (309,65 միավոր), բրոնզե մեդալին էլ արժանացել է Ֆրանսիան ներկայացնող կորեացի գեղասահորդ Ադամ Սյաո Օն Ֆան (284,39):
Հիշեցնենք, որ 17-ամյա Դանիլյանցը կարճ ծրագրում տպավորիչ ելույթ էր ունեցել, վաստակել էր 73,46 միավոր և գրավել 23-րդ տեղը՝ նվաճելով ազատ ծրագրի ուղեգիր: Դանիլյանցը կատարել էր քառակի պտույտ, որն առաջինն է Հայաստանի գեղասահքի պատմության մեջ։
Ֆոտո՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայություն


