Logo

Սեն-Պյերն ասել է՝ ում հետ կցանկանար մենամարտել կարիերան վերսկսելու դեպքում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:35 / 10.07.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի նախկին չեմպիոն Ժորժ Սեն-Պյերն ասել է՝ որ մարտիկների հետ կցանկանար մենամարտել, եթե վերսկսեր կարիերան: 

«Եթե վերադառնայի, կմենամարտեի Կամարու Ուսմանի, Խաբիբ Նուրմագոմեդովի և Խամզաթ Չիմաևի հետ: Միշտ էլ փորձել եմ ընտրել լավագույններին:

Իհարկե, վերադարձս դժվար թե տեղի ունենա, որովհետև ավարտել եմ կարիերաս և չեմ փոշմանում»,- կանադացու խոսքը մեջբերում է ESPN MMA-ը:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Սեն-Պյերն օկտագոնում անցկացրել է 28 մենամարտ, որոնցից հաղթել է 26-ում (պարտվել է Մեթ Հյուզին և Մեթ Սերային-խմբ.):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ