Սենեգալի նախագահ Մակի Սալը երկուշաբթի՝ փետրվարի 7-ը, երկրում հանգստյան օր է հայտարարել՝ հայտնում է Gulf News-ը:
Շարժառիթն ազգային հավաքականի հաղթանակն է Աֆրիկայի ազգերի գավաթում։ Այսօր Սենեգալի հավաքականը կվերադառնա Դակար։ Սալը չեղարկել է դիվանագիտական ուղևորության վերջին փուլը՝ թիմին անձամբ դիմավորելու համար: Սենեգալում հանգստյան օրվա համար աշխատունակ մարդիկ կվարձատրվեն:
Հիշեցնենք՝ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում Սենեգալը 11-մետրանոցներով հաղթել է Եգիպտոսին: Սենեգալի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ է դարձել Աֆրիկայի գավաթակիր: