Logo

Սենեգալի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

10:06 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Սենեգալի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:

Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում Սենեգալը 4-0 հաշվով հաղթեց Մավրիտանիային և B ենթախմբում ապահովեց առաջին տեղը: Դուբլ գրանցեց Սադիո Մանեն, մեկական գոլով աչքի ընկան Իլիման Նդիայեն ու Հաբիբ Դիալոն:

Սենեգալից բացի, աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել նաև Եգիպտոսի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Կաբո Վերդեի, Մարոկկոյի, Կոտ դ՛Իվուարի, Ալժիրի, Թունիսի ու Գանայի հավաքականները:

10 ենթախմբերում երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 4 հավաքականներն են Գաբոնը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կամերունն ու Նիգերիան: Այս հավաքականները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում: Բուրկինա Ֆասոյի և Նիգերի հավաքականները ևս Կամերունի ու Նիգերիայի պես վաստակել էին 15-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեն նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ