Logo

Սենսացիոն աշխարհի չեմպիոն սնուկերում

17:59 / 06.05.2025Այլ մարզաձևեր
null

Շեֆիլդում ավարտված սնուկերի աշխարհի առաջնության հաղթող է դարձել սիրողական խաղացող Չժաո Սինտունը: Եզրափակիչում չինացին 18:12 հաշվով հաղթել է ուելսցի Մարկ Ուիլյամսին:

Սինտունը դարձել է պատմության մեջ հինգերորդ մարզիկը, որն աշխարհի չեմպիոն է դարձել՝ չներկայացնելով Մեծ Բրիտանիան: Մյուս չեմպիոններն են Հորաս Լինդրումը (Ավստրալիա, 1952 թվական), Քեն Դոհերթին (Իռլանդիա, 1997), Նիլ Ռոբերտսոնը (Ավստրալիա, 2010) և Լուկաս Բրեսելը (Բելգիա, 2023):

Կիսաեզրափակիչում լեգենդար Ռոնի Օ'Սալիվանին հաղթած Սինտունը դարձել է պատմության մեջ երկրորդ սնուկերիստը, որը տիտղոս է նվաճել՝ մրցաշարը սկսելով որակավորման փուլից: Նախկինում նման նվաճման հասել էր միայն Շոն Մերֆին:

Աշխարհի 2025թ. առաջնությունը միակն է, որի եզրափակիչի մասնակիցները ձախլիկ են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ