Logo

«Ցրվենա Զվեզդան» հայերեն է արձագանքել «Փյունիկի» հետ հանդիպմանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:45 / 27.07.2022• ՍՊՈՐՏ
null

Սերբական «Ցրվենա Զվեզդան» արձագանքել է Երևանի «Փյունիկի»՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ դուրս գալուն։

«Ցրվենա Զվեզդայի» թվիթերյան պաշտոնական էջը հայերեն գրառմամբ է արձագանքել ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի արտագնա պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնի 4։1 հաշվով հաղթանակին Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ։

«Կհանդիպենք շուտով»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Փյունիկը» երկու խաղեր արդյունքում (0։1, 4։1) պայքարից դուրս թողնելով «Դյուդելանժին» և դարձավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ հասած հայկական առաջին ակումբը։

Սերբիայի և Հայաստանի չեմպիոնների հանդիպումները տեղի են ունենալու օգոստոսի 3-ին և 9-ին։ Առաջին խաղը կայանալու է Բելգրադում, պատասխանը՝ Երևանում։ 

«Փյունիկի» և «Ցրվենա Զվեզդայի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ դուրս գալու շնորհիվ Հայաստանի չեմպիոնն ապահովեց առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր: 

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկխաղյա դիմակայությունում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժին» (0-0, 2-2)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ