Ֆուտբոլի Սերբիայի առաջնության խաղերից մեկում դժբախտ դեպք է գրանցվել:
14-րդ տուրի «Մլադոստ» - «Ռադնիչկի» հանդիպման ժամանակ հյուրերի բոսնիացի գլխավոր մարզիչ Մլադեն Ժիժովիչն ուշագնաց է եղել: Խաղը դադարեցվել է, շտապօգնության անձնակազմն անմիջապես մոտեցել է Ժիժովիչին՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելով և տեղափոխելով հիվանդանոց։
44-ամյա մասնագետը հիվանդանոցում մահացել է:

Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես են խաղից հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն արձագանքում, երբ տեղեկանում են, որ բոսնիացի մասնագետը մահացել է:


