Վելկո Պաունովիչը նշանակվել է ֆուտբոլի Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Պաունովիչը մրցաշրջանի մեկնարկում հեռացվել էր իսպանական «Ռեալ Օվիեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում նվաճել էր Լա լիգայի ուղեգիր:
Սերբերն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի K խմբում 10 միավորով երրորդն են: Ընտրական փուլի ավարտին մնացել է երկու տուր, երկրորդ տեղում գտնվող Ալբանիայի հավաքականն առաջ է մեկ միավորով:
Ավելի վաղ Դրագան Ստոյկովիչը հեռացվել էր Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


