Logo

Սերբիայի նախագահը՝ Փարիզ-2024-ում սկանդալային մենամարտի մասին․ «Խելագարությունը սկսել է կառավարել աշխարհը»

16:10 / 02.08.2024Բռնցքամարտ
null

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անդրադարձել է Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարում մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին։ Իտալուհի Անջելա Կարինին ալժիրցի տրանսգենդեր բռնցքամարտիկ Իման Խելիֆի դեմ մենամարտում երկու հարված ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը։

«Աշխարհում խելագարություն է տիրում, երբ տղամարդիկ ծեծում են կանանց ու մեդալի արժանանում դրա համար։ Խելագարությունը սկսել է կառավարել աշխարհը»,- Ալեքսանդր Վուչիչի խոսքը մեջբերում է rt.com-ը։

Անջելա Կարինին սոցցանցերում սկսել է աջակցության արշավ է՝ #IStandWithAngelaCarini հեշթեգով։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվով մի շարք կազմակերպություններ միջադեպը որակել են տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնություն։

Հիշեցնենք, որ իտալուհին այդ մենամարտում հանձնվելուց հետո արտասվել էր, իսկ ավելի ուշ ասել էր, որ կանանց բռնցքամարտում երբեք նման հուժկու հարվածներ չէր ընդունել:

Իման Խելիֆը նախկին տղամարդ է։ 2023 թվականին կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նա որակազրկվել էր, քանի որ չէր անցել գենդերային թեստը: Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կանանց համար թույլատրելի սահմանից բավականին բարձր էր եղել: Աշխարհի առաջնությունն անցկացնում էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA), որին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Փարիզ-2024-ի որակավորման մրցաշարերն անցկացնելու իրավունքից:

Մինչև Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ը հայտարարել էր, որ Իման Խելիֆը կին է և կարող է մասնակցել Փարիզ-2024-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ