Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի առաջին տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Սելեմետի «Սպարտային»։
«Շերիֆից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, թիմի նորեկ Արթուր Սերոբյանը, որը փոխարինման է մտել 55-րդ րոպեին և ավելացված չորրորդ րոպեին ասիստ է կատարել Ռաշիդ Ականբիին։
Հայ ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր թիմում։ Նա փետրվարին է «Արարատ-Արմենիայից» վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»։
«Շերիֆը» 3 միավորով գլխավորում է չեմպիոնական փլեյ-օֆֆի մրցաշարային աղյուսակը։ «Սպարտան» առանց միավորի 5-րդ տեղում է։
Մոլդավայի առաջնություն, չեմպիոնական փլեյ-օֆֆ, առաջին տուր
«Շերիֆ» - «Սպարտա»` 3-0
Վլադիմիր Մամուչաշվիլի, 13 (11մ), Ալեքսա Մարուշիչ, 69, Ռաշիդ Ականբի, 90+4


