Նյու-Յորքում շարունակվում է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը:
«Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի կանանց զուգախաղում պայքարն ավարտել են Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերը: Առաջին շրջանում ամերիկուհիները 6-7 (5-7), 4-6 հաշվով պարտվել են չեխական Լինդա Նիսկովա - Լուցյա Գրեդեցկայա զույգին:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, 40-ամյա Սերենա Ուիլյամսը US Open-ի մենախաղի երկրորդ շրջանում հաղթել էր աշխարհի 2-րդ ռակետ, էստոնուհի Անետ Կոնտավեյտին՝ դուրս գալով երրորդ շրջան, որտեղ սեպտեմբերի 3-ին կմրցի ավստրալուհի Այլա Տոմլյանովիչի հետ (03:00):
Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո կավարտվի մարզական կարիերան:


