«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշել է, որ մարզական կարիերան ավարտելուց հետո չի հանգստանում:
«Ես զարգանում եմ, քանի որ «թոշակի» անցնելն այլ է: Մարզական կարիերան ավարտելուց հետո ուղղակի հանգստանում ես, հիմնականում վայելում ես կյանքը, իսկ դա իմ դեպքը չէ։ Իմ կարծիքով՝ «թոշակի գնալ» արտահայտությունը ուռճացված է իմ տարիքի մարդու համար, և ես չեմ կարծում, որ դա ինձ հարիր է։
Ինձ համար այնքան դժվար է հանգստանալ: Ես չեմ կարող հանգստանալ: Պետք է իմ ժամանակացույցում դա ծրագրեմ (ծիծաղում է): Ես չեմ կատակում»,- ամերիկուհու խոսքը մեջբերում է CBSMornings-ը:
Հիշեցնենք, որ 41-ամյա Ուիլյամսը մարզական կարիերան ավարտել էր US Open-ի նախորդ տարվա խաղարկությունից հետո:


