«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել կարիերան ԱՄՆ-ի բաց առաջնությունից (US Open) հետո և ծրագրում է կրկին երեխա ունենալ:
«Չէի ցանկանա ընտրություն կատարել թենիսի և ընտանիքիս միջև: Կարծում եմ՝ դա արդար չէ: Եթե տղամարդ լինեի, կշարունակեի խաղալ ու հաղթել, ու դա չէր խանգարի ընտանիքի ընդլայմանը: Երբ Օլիմպիան դեռ չէր ծնվել, վայելում էի հղիությանս յուրաքանչյուր պահը: Շուտով կդառնամ 41 տարեկան, հարկավոր է ինչ-որ բան փոխել: Ցանկանում եմ հայտնել, որ պատրաստվում եմ հեռանալ US Open-ից հետո»,- 40-ամյա Սերենայի խոսքը փոխանցում է Vogue-ն:
US Open-2022-ը կայանալու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը:
Հիշեցնենք, որ այս օրերին Սերենա Ուիլյամսը մասնակցում է Մոնրեալի մրցաշարին: Օգոստոսի 8-ին՝ մենախաղում նախորդ հաղթանակից 430 օր անց, նա դարձյալ հաղթել էր` առաջին շրջանում 6:3, 6:4 հաշվով առավելության հասնելով իսպանացի թենիսիստուհի Նուրյա Պարիսաս-Դիասի նկատմամբ։


