Հայաստանի շախմատի ակադեմիայում վերջնագիծը հատեց Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը:
Ինչպես և սպասվում էր, մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Առաջին տեղը զբաղեցնելու համար Լոբանովին բավարար էր իրենից մեկ միավորով հետ մնացող Նիկիտա Պետրովի հետ հաշտություն կնքել: Այդպես էլ եղավ:
Պետրովը 6 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Առաջատար եռյակը 5,5 միավորով եզրափակեց վրացի գրոսմայստեր Զուրաբ Ստուրուան, որը հաղթեց Ռուդիկ Մակարյանին:
Հայաստանցի շախմատիստներից լավագույնն Արթուր Դավթյանն էր, որը 5 միավորով 4-5-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանի հետ: Ավարտական տուրում Դավթյանը հաշտություն կնքեց Արմեն Բարսեղյանի հետ, որը 2,5 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
4 միավորով 6-րդ տեղը զբաղեցրած Էմին Օհանյանը հաղթեց Հովիկ Հայրապետյանին, որը 3,5 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում: Վահե Դանիելյանը պարտվեց Ջավադ Ալավի Սայեդին և 3 միավորով գրավեց 9-րդ տեղը: