Logo

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի դուբլը հաղթանակ պարգևեց «Ալ Հիլյալին»

00:08 / 01.12.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» Պրո լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ալ Շաբաբին»:

Դուբլի հեղինակ դարձավ Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը: 

Խաղում երկու կարմիր քարտ եղավ, թիմերից մեկական ֆուտբոլիստներ հեռացվեցին: «Ալ Հիլյալից» կարմիր քարտ ստացավ սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին:

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 31 միավորով երկրորդն է, երկու միավոր է զիջում առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Շաբաբը» 22 միավորով 5-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 12-րդ տուր

«Ալ Շաբաբ» - «Ալ Հիլյալ»` 1-2 

Աբդելրազեկ Համդալա, 6 - Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 14, 62

Հեռացումներ` Նադեր Ալ-Շարարի, 58 («Ալ Շաբաբ»), Կալիդու Կուլիբալի, 44 («Ալ Հիլյալ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա