«Բարսելոնան» և եզրային պաշտպան Սերժի Ռոբերտոն չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ՝ հայտնում է Mundo Deportivo-ն:
Այժմ 29-ամյա իսպանացին տարեկան 12 միլիոն եվրո զուտ աշխատավարձ է ստանում: Կատալոնացիները Ռոբերտոյին առաջարկել են մինչև ամառ գործող պայմանագիրը երկարաձգել 2 տարով, սակայն աշխատավարձի զգալի կրճատումով։
Ֆուտբոլիստի գործակալ Խոսե Մարիա Օրոբիտգը և «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին շուտով կհանդիպեն՝ քննարկելու հնարավոր գործարքը:
Նշենք, որ Ռոբերտոն կարիերան շարունակելու այլընտրանքային շատ տարբերակներ չունի. նա չի ցանկանում ընդունել աշխատավարձի զգալի կրճատումը:
Այս մրցաշրջանում իսպանացին Լա լիգայի 9 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։