Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 17-ին տեղի է ունեցել FIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ներկայացվել է նաև տարվա խորհրդանշական հավաքականը:
Տարվա խորհրդանշական հավաքականից դուրս է մնացել ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը:
Իսպանացին առաջին անգամ չի ընդգրկվում ՖԻՖԱ-ի՝ տարվա խորհրդանշական թիմում, որը կազմակերպությունը ներկայացնում է 6-րդ անգամ:
Միայն 2 խաղացողի՝ Ռոնալդուին ու Մեսիին է հաջողվել 6 անգամ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում: