Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է իր մարզավիճակի մասին:
«Ուրախ եմ, որ լավ մարզավիճակում եմ։ Անցյալ մրցաշրջանը հեշտ չէր, բայց ես այն լավ ավարտեցի: Հետո ես ֆիզիկապես շատ առողջ էի, ուստի ցանկություն ունեի և հաճույք էի ստանում ֆուտբոլ խաղալուց: Կամաց-կամաց ես հասնում եմ իմ լավագույն ֆիզիկական վիճակին:
Նախամրցաշրջանը լավ անցավ, ես ինձ հիանալի եմ զգում, իսկ երբ հաղթում ես, ավելի հեշտ է դառնում, քանի որ այն քեզ մրցաշրջանի ընթացքում պայքարելու համար ուժ է տալիս»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը։
ՊՍԺ-ն հուլիսի 31-ին Ֆրանսիայի Սուպերգավաթում 4-0 հաշվով հաղթել էր «Նանտին», իսկ Ռամոսը դարձել էր գոլի հեղինակ:


