Logo

Ա Սերիայի նախագահը հրաժարական է տվել

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:35 / 01.02.2022ՍՊՈՐՏ
Պաոլո Դալ Պինո

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Պաոլո Դալ Պինոն հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հայտնում է ճանաչված լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Calciomercato-ի հաղորդմամբ՝ այդ հարցով որոշումն արդեն ընդունված է. հրաժարականը կբավարարվի այսօրվա ընթացքում։

Պաոլո Պինոն Ա Սերիան գլխավորում է 2020 թվականի հունվարի 8-ից։ 58-ամյա Պինոն նախկինում աշխատել է իտալական հանրահայտ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Fininvest-ը, Mondadori-ն, Kataweb-ը, Telecom-ը, SEAT-ը, Pirelli-ն և Wind-ը։ Ըստ տեղեկությունների՝ նա ընտանիքի հետ տեղափոխվելու է ԱՄՆ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա