Logo

Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկը կարող է հետաձգվել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:56 / 25.07.2022• ՍՊՈՐՏ
null

Ա Սերիայի նախագահ Լորենցո Կազինին հայտնել է, որ 2022/2023 մրցաշրջանի մեկնարկն օդի անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով կարող է հետաձգվել:

«Դժվար կլինի մրցաշրջանը սկսել օգոստոսի 13-ին։ Առաջին խնդիրը կապված է կլիմայական պայմանների հետ, քանի որ, եթե ներկայիս ջերմաստիճանը պահպանվի, ապա շատ դժվար կլինի մրցաշրջանը սկսել նշված ժամկետում։

Նոր մրցաշրջանը նաև անսովոր կլինի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության հետ կապված դադարի պատճառով»,- Կազինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը մեկնարկելու է նոյեմբերի 21-ին և ավարտվելու է դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ