Logo

Սերխիո Բուսկետսը՝ Մայամիի «Ինտերի» ֆուտբոլիստ

01:41 / 17.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Սերխիո Բուսկետս-5

Կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Սերխիո Բուսկետսը համալրել է MLS-ը ներկայացնող Մայամիի «Ինտերիի» կազմը, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի պայմանագիրը նախատեսված է 2 տարով և ժամկետը կսպառվի 2025 թվականի դեկտեմբերի 31-ին:

Ամերիկյան ակումբում Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը կխաղա «5» համարի մարզաշապիկով:

Սերխիո Բուսկետսը թիմին կմիանա առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ Մայամիի «Ինտերի» հետ պայմանագիր է կնքել նաև «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր, «Բարսելոնայում» Սերխիո Բուսկետսի նախկին թիմակից Լիոնել Մեսին:

35-ամյա Բուսկետսը «Բարսելոնայի» սան է ու մինչև ամերիկյան ակումբ տեղափոխությունն ամբողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբի համակարգում: «Բարսելոնայի» հիմնական թիմում իսպանացին խաղացել է 2008-2023 թվականներին: Կատալոնացիների հիմնական թիմի կազմում Բուսկետսն անցկացրել է 722 խաղ, խփել 18 գոլ ու կատարել 45 գոլային փոխանցում, ակումբի հետ նվաճել է 32 տիտղոս:

Իսպանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 143 խաղ ու խփել 2 գոլ: Ազգային հավաքականի հետ Սերխիո Բուսկետսը 2010 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2012 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ