Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռացած իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ցուցադրել է, թե ինչպես է պահպանում մարզավիճակը:
37-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում նա ուժային վարժություններ է կատարում մարզասրահում:
Հիշեցնենք, որ Ռամոսը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում և 58 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Փարիզյան ակումբի հետ նա նվաճել է 3 տիտղոս:
2005-2021 թվականներին Ռամոսը խաղացել է Մադրիդի «Ռեալում», նա իսպանական «Սևիլիայի» սան է: Իսպանիայի հավաքականի կազմում պաշտպանը հաղթել է աշխարհի առաջնությունը և երկու անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը կարող է կարիերան շարունակել բրազիլական «Ֆլամենգոյում»:


