Logo

Սերխիո Ռամոսն ավարտեց միջազգային կարիերան (ֆոտո)

21:34 / 23.02.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը պաշտոնապես հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին:

«Ժամանակը եկավ. ժամանակն է հրաժեշտ տալ մեր թանկագին հավաքականին: Այս առավոտ զանգ ստացա գլխավոր մարզիչից, որն ասաց, որ հույսեր չի կապում ինձ հետ հիմա և ապագայում՝ անկախ նրանից, թե ինչպիսի մարզավիճակում կգտնվեմ:

Մեծ ափսոսանքով հայտնում եմ, որ սա ավարտն է այն արկածային ճանապարհի, որը, կարծում էի, կլիներ ավելի երկար: 

Այսպիսի ավարտը դառը զգացողություն է թողնում նույնիսկ այն բոլոր հաղթանակների պարագայում, որոնք գրանցել եմ Իսպանիայի հավաքականի հետ: 

Հույս ունեի, որ նման կարիերան կավարտեմ անձնական որոշմամբ կամ խաղամակարդակիս չհամապատասխանելու դեպքում, ոչ թե տարիքի կամ այլ պատճառների համար, որոնք նախկինում չէի լսել»,- սոցցանցերում գրել է իսպանացին: 

Հիշեցնենք որ 36-ամյա Սերխիո Ռամոսն Իսպանիայի հավաքականում նորամուտը նշել է 2005 թվականի մարտին և անցկացրած 180 խաղում խփել 23 գոլ: Նա ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2012):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ