«Մոնտերեյի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի մնա ակումբում, տեղեկացնում է AS-ը՝ հղում կատարելով El Chiringuito-ին։
Իսպանացին մեքսիկական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում ու կտեղափոխվի այլ ակումբ։
39-ամյա պաշտպանը չի պատրաստվում ավարտել կարիերան։
Սերխիո Ռամոսը 2025/26 մրցաշրջանում 16 խաղում խփել է 2 գոլ։


