Logo

Սերխիո Ռամոսը ներողություն է խնդրել ֆոտոլրագրողից (տեսանյութ)

21:47 / 16.02.2023Վիդեո
Սերխիո Ռամոս-5

Փարիզի ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը Մյունխենի «Բավարիայի» դեմ (0-1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից հետո հրել էր ֆոտոլրագրող Մարկուս Գիլիարին, ներողություն է խնդրել իր արարքի համար:

«Ռամոսը կապ է հաստատել իմ հետ ու ներողություն խնդրել: Ներողությունն ընդունված է, հարցը փակված է»,- գրել է Գիլիարը սոցցանցերում: 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնն արձագանքել է ֆոտոլարգրողի հաղորդագրությանը:

«Շնորհակալ եմ, Մարկուս»,- գրել է իսպանացի պաշտպանը՝ գրառմանը կցելով ձեռքսեղման էմոջի: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի չեմպիոնների պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին Մյունխենում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ