Logo

Սերոբյանի 5-րդ ասիստը Մոլդովայում և «Շերիֆի» հաղթանակը

15:50 / 05.05.2025Ֆուտբոլ
null

Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի 8-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթել է երկրի գործող չեմպիոն «Պետրոկուբին»։

Տանտերերից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 14-րդ րոպեին ասիստ է կատարել մավրիտանացի վինգեր Պապա Յադեին։

21-ամյա Սերոբյանը «Շերիֆ» տեղափոխվելուց հետո 5-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ Նա նաև երկու գոլ է խփել 10 խաղում։

«Շերիֆն» առաջնության ավարտից երկու տուր առաջ 16 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Միլսամին» ունի 19 միավոր։ Կողմերը վերջին` 10-րդ տուրում կմրցեն միմյանց դեմ։ «Պետրոկուբը» 11 միավորով չորրորդն է։

Կարդացեք նաև՝

Մոլդովայի առաջնություն, չեմպիոնական փլեյ-օֆֆ, 8-րդ տուր

«Շերիֆ» - «Պետրոկուբ»` 3-1

Նանա Բոակյե, 13, Պապա Յադե, 14, Մաքսիմ Պոտիրնիչե, 85 (ինքնագոլ) - Միհայի Լուպան, 24

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ