Logo

Սերոբյանի ասիստը նոր մրցաշրջանի առաջին խաղում

12:56 / 23.06.2025Ֆուտբոլ
null

Մոլդովայի առաջնության 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Շերիֆը» մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Պոլիտեխնիկային»։

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 56-րդ րոպեին ասիստ է կատարել վրացի կիսապաշտպան Վլադիմեր Մամուշաչվիլիին։

Տիրասպոլը ներկայացնող ակումբն առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին՝ տանը մրցելով «Սպարտա Սելեմետի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:00-ին։

Մոլդովայի առաջնություն, առաջին տուր

«Պոլիտեխնիկա» - «Շերիֆ»` 0-4

Պապա Յադե, 25, Վլադիմեր Մամուչաշվիլի, 44, 56, Վյաչեսլավ Կոզմա, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ