Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը, դուրս մնաց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայից:
Մոլդովայի ամենատիտղոսակիր թիմը որակավորման երկրորդ փուլի դիմակայությունում 2-7 հաշվով պարտվեց նիդերլանդական «Ուտրեխտին»: Պատասխան խաղը կայացավ Նիդերլանդներում, տանտերերը հաղթեցին 4-1 հաշվով: Սերոբյանը խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին: «Շերիֆը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում:
Հունգարական «Պուշկաշ Ակադեմիան», որի կազմում էլ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, պայքարն ավարտեց Կոնֆերենցիաների լիգայում: Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Պուշկաշ Ակադեմիան» տանը 0-2 հաշվով պարտվեց կիպրական «Արիսին», Հարությունյանը մեկնարկից խաղաց և փոխարինվեց 74-րդ րոպեին: Դիմակայության առաջին խաղում կրկին հաղթել էր կիպրական թիմը` 3-2:


