Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում տանը 6-0 հաշվով ջախջախեց Բեռլինի «Ունիոնին»:
Չորս գոլ խփեց և պոկեր ձևակերպեց գվինեացի հարձակվող Սերու Գիրասին:
Նիկո Կովաչի գլխավորած թիմը 32 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, «Ունիոնը» 23 միավորով 13-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 23-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»` 6-0
Դիոգո Լեյտե, 25 (ինքնագոլ), Սերու Գիրասի, 40, 75, 80, 83, Մաքսիմիլիան Բայեր, 89


