տուր
01 Հունվար 1970 - 13:24
- 
Մահացել է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի եղբայրը, այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Le Point-ին։
Ֆուտբոլիսիտի եղբայրը՝ Քրիստոֆերը, հարձակման է ենթարկվել Տուլուզում գիշերային ակումբի առաջ՝ տեղի ժամանակով առավոտյան 5։00-ի սահմաններում։ Տեղացիները հայտնաբերել են 26-ամյա տղամարդուն որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով, այնուհետև շտապօգնություն են կանչել, որից հետո նրան հոսպիտալացրել են, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Նշվում է, որ հանցանքի մեջ կասկածվողը թաքնվում է ոստիկանությունից ու այս պահին հետախուզման մեջ է։
Քրիստոֆեր Օրյեն, ինչպես և եղբայերը, ֆուտբոլիստ է եղել ու հանդես է եկել Ֆրանսիայում հզորությամբ 5-րդ դիվիզիոնում։
Օրյեն նախօրեին մասնակցել էր Անգլիայի առաջնության 35-րդ տուրի «Արսենալի» հետ հանդիպմանը, որը ավարտվել էր «Տոտենհեմի» կամային հաղթանակով։

