Իսպանացի պաշտպան Սերժի Ռոբերտոն մերժել է կատալոնական «Բարսելոնայի»՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկը:
Marca-ի տեղեկություններով, Իսպանիայի փոխչեմպիոնն առաջարկել է համաձայնագիրը երկարաձգել մեկ տարով՝ առանց աշխատավարձի փոփոխման:
Ռոբերտոն բացասական պատասխան է տվել և պահանջել երկու տարվա պայմանագիր: Բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Սերժի Ռոբերտոն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 18 խաղում խփել է 2 գոլ ու կատարել նույնքան ասիստ:


