Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի իտալական «Կոմոյում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
35-ամյա ֆուտբոլիստը Բ Սերիան ներկայացնող ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Կարիերայի ընթացքում Ֆաբրեգասը ելույթ է ունեցել անգլիական «Արսենալում» և «Չելսիում», կատալոնական «Բարսելոնայում», իսկ նրա նախորդ ակումբը «Մոնակոն» էր:
Իսպանիայի հավաքականի կազմում Սեսկը դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2012):
Բ Սերիայի նախորդ մրցաշրջանում «Կոմոն» զբաղեցրել է 13-րդ տեղը:




