Logo

Սեսկ Ֆաբրեգասն ավարտեց կարիերան

21:02 / 01.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Արսենալի», «Չելսիի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ավարտեց կարիերան:

«Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ եկել է խաղակոշիկները մեխից կախելու ժամանակը: Սա մի ճամփորդություն էր, որը ես երբեք չեմ մոռանա:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ՝ թիմակիցներին, մարզիչներին, նախագահներին, սեփականատերերին, երկրպագուներին և իմ գործակալին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ ընտանիքի անդամներին: Ես շատ եմ գնահատում ձեր խորհուրդները: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև իմ մրցակիցներին, որոնք ինձ ավելի ուժեղ են դարձել»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է The Tekegraph-ը:

36-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն իտալական «Կոմոն» էր: Նա առաջիկայում ծրագրում է մարզչական կարիերա սկսել և գլխավորել «Կոմո» Բ-ն:

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 2003 թվականին «Արսենալում» և ամբողջ կարիերայի ընթացքում նվաճել 17 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ