Ավստրիական «Զալցբուրգի» սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն պայմանագիր է կնքել գերմանական «Լայպցիգի» հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Շեշկոն գերմանական ակումբին կմիանա հաջորդ ամռանը: Սլովենացի ռմբարկուն և «Լայպցիգը» ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: «Լայպցիգը» «Զալցբուրգին» կվճարի 24 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
His future theatre 🍿🎭 pic.twitter.com/7idoXEnRbq
— RB Leipzig English (@RBLeipzig_EN) August 9, 2022
#RBLeipzig confirm the signing of Benjamin Šeško! 🔴⚪
— RB Leipzig English (@RBLeipzig_EN) August 9, 2022
The 19-year-old will join the club in summer 2023 🤝#WeAreLeipzig
Welcome to Leipzig, Benjamin Šeško! 🔴⚪ pic.twitter.com/BMTKQFafVh
— RB Leipzig English (@RBLeipzig_EN) August 9, 2022


