Logo

«Սևիլիան» տրանսֆերի է հանել բոլոր ֆուտբոլիստներին

00:55 / 01.07.2023• Ֆուտբոլ
null

Իսպանական «Սևիլիան» տրանսֆերի է հանել բոլոր ֆուտբոլիստներին։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են, հաղորդում է Marca-ն։

Եվրոպայի լիգայի նորընծա գավաթակիրն ունի 90 միլիոն եվրո պարտք, որը պետք է վճարի այս ամռանը։ Մեկ-երկու խոշոր գործարքներով խնդիրը լուծել հնարավոր չէ, այդ պատճառով ակումբը պատրաստ է վաճառել բոլոր ֆուտբոլիստներին՝ շահավետ առաջարկի դեպքում։

Նշվում է, որ «Սևիլիայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին 21 տարվա աշխատանքից հետո հեռացել էր ակումբից, քանի որ չէր ցանկանում բաժանվել թիմի կազմի մեծ մասից։

Իսպանիայի ավարտված առաջնությունում «Սևիլիան» զբաղեցրել էր 12-րդ տեղը, բայց Եվրոպայի լիգայում հաղթելու շնորհիվ նվաճել էր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ