Հայկական բնական ժառանգության ինքնատիպ տարրերը, որոնք առաջին անգամ կիրառվել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզաշապիկի վրա, հայտնվել են նաև նոր` երրորդ մարզաշապիկի վրա, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Մարզաշապիկի հեղինակը ՀՖՖ գործընկեր իտալական Macron ընկերությունն է:
Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկի վրա Սևանա լճի երանգներն են: Այս մարզաշապիկով Հայաստանի ազգային թիմը կանցկացնի Վրաստանի դեմ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա երկու խաղերը:


