
տուր
01 Հունվար 1970 - 18:42
- 
«Լևանտեի» հարձակողական ոճի կիսապաշտպան, 19-ամյա Էդգար Սևիկյանը, որը, փոխարինման մտնելով Լա Լիգայի 12-րդ տուրում «Խետաֆեի» դեմ կայացած հանդիպման (3-0) 83-րդ րոպեին, նորամուտն է նշել Լա Լիգայում, ռուսական Sport24-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականում խաղալու հեռանկարին:
«Ինձ գրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, առաջարկել և հետաքրքրվել: Բայց ես երբեք չեմ մերժել կամ ընդունել այդ հրավերը:
Այժմ պարզապես չեմ մտածում այն մասին՝ կընտրեմ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի հավաքականում հանդես գալու տարբերակը, չեմ կենտրոնանում այդ ամենի վրա: Այդ գործին հարկավոր է մոտենալ շատ լրջորեն և հանգստությամբ:
Հետևում եմ Հայաստանի հավաքականին, դիտել եմ մի քանի հանդիպումներ: Անկեղծորեն ուրախ էի, երբ նրանք B լիգա բարձրացան հայ ազգի համար հենց այդ ծանր ժամանակաշրջանում»,- ասել է Սևիկյանը:
Գեղամ Ղադիմյանը մոտ է «Նեմանից» հեռանալուն
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
