Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացավ Մոսկվայի «Լոկոմոտիվից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում:
Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։


