Հունգարական «Ֆերենցվարոշի» ու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստան։
«Матч ТВ»-ի փոխանցմամբ` Հունգարիայի բազմակի չեմպիոնը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ ակումբի։
Հիշեցնենք, որ Սևիկյանն այս տարվա ձմռանն է 1,2 միլիոն եվրոյով Պրեմիեր լիգայում հանդես եկող «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ»։ Հունգարական ակումբում անցկացրած 16 խաղում հայ կիսապաշտպանը խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ։


