Logo

Սևիկյանը կրկին բացակայում էր. «Ֆերենցվարոշը» խոշոր հաշվով հաղթեց Մոտայի «Լուդոգորեցին»

00:21 / 13.08.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Լուդոգորեցին»։

«Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց թողեց հանդիպումը։ 24-ամյա վինգերը բացակայում էր նաև դիմակայության առաջին խաղում։

«Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։

Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում է, որտեղ կմրցի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբախի» դեմ։

«Լուդոգորեցը» եվրագավաթային պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)` 3-0 (տեսանյութ)

Բառնաբաշ Վարգա, 38, 79, Գաբոր Սալայ, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ