Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Սևիլիան» հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին»։ Սակայն Էլ Կլասիկոյից հետո և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը ընդառաջ Զինեդին Զիդանը որոշել է խնայել իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից շատերին։
Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը, Կեյլոր Նավասը, Մարսելոն, Տոնի Կրոսը և Ռաֆայել Վարանը հայտավորված չեն առաջիկա հանդիպման համար։
Գարեթ Բեյլը որակազրկված է դեղին քարտեր հավաքելու պատճառով։
Դանի Կարվախալը և Իսկոն ապաքինվել են վնասվածքից և կօգնեն «արքայական» ակումբին։
📝 ¡Esta es nuestra convocatoria para el partido de esta noche frente al @SevillaFC! #RMMovistar | #RMLiga pic.twitter.com/nl7Dj5fNDo
— Real Madrid C.F. (@realmadrid) May 9, 2018

