Logo

«Սևիլիան» 20 մլն եվրո է վճարել Ա սերիայի հարձակվողի համար

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 08.07.2017ՍՊՈՐՏ
luis muriel - «Սևիլիան» 20 մլն եվրո է վճարել Ա սերիայի հարձակվողի համար

Իսպանական «Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Սամպդորիայի» 26-ամյա կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելին ձեռք բերելու մասին։

Մուրիելը դեռ պետք է բուժզննում անցնի ակումբում, որից հետո կկնքի 5 տարվա պայմանագիր։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Սևիլիան» ֆուտբոլիստի դիմաց կվճարի 20 մլն եվրո, ինչպես նաև հաջորդ տրանսֆերի գումարի 20%-ը։

Լուիս Մուրիելը «Սամպդորիայի» կազմում նախորդ մրցաշրջանում Ա սերիայում անցկացրել էր 33 խաղ, դարձել 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ