Logo

«Սևիլիան» բողոք է ներկայացրել «Ռեալի» ակումբային հեռուստատեսության դեմ

17:40 / 24.02.2024Ֆուտբոլ
null

«Սևիլիան» բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսության դեմ, հայտնում է անդալուզյան ակումբի պաշտոնական կայքը։

Ըստ «Սևիլիայի»` իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում կողմերի միջև հանդիպումից առաջ «Արքայական ակումբը» հեռուստատեսության միջոցով ճնշում է գործադրում մրցավարների վրա։

Հանդիպումից առաջ «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով «Սևիլիայի» դեմ հանդիպման գլխավոր մրցավար Իսիդրո Դիաս դե Մերա Էսկուդերոսայի կայացրած մի շարք որոշումներ։ Այդ տեսանյութում մադրիդյան ակումբը կարծիք է հայտնում, որ մրցավարը որոշումներ է կայացնում իրենց դեմ։

«Սևիլիան» մտադիր է պարզել, թե արդյո՞ք Մադրիդի «Ռեալի» այս գործողությունները խախտում են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ընդհանուր կանոնակարգը, թե՞ ոչ։ Բացի այդ, «Սևիլիան» դատապարտել է «Ռեալի» ակումբային հեռուստատեսության գործելաոճը։ Անդալուզյան ակումբը կարծում է, որ նման կերպ վնաս է հասցվում մրցավարների հեղինակությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ