Իսպանական Լա լիգան ներկայացնող «Սևիլիայի» իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ակումբից, գրում է Relevo-ն։
Անդալուզյան ակումբի ղեկավարությունը երկմտում է 37-ամյա պաշտպանի ապագայի հարցում և վստահ չէ, որ անհրաժեշտ է երկարաձգել պայմանագրի ժամկետը նրա հետ: Կողմերի համագործակցության ժամկետը լրաում է 2024թ. ամռանը։
Սերխիո Ռամոսն ակումբում մնալու ցանկություն ունի:
Իսպանացին 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։


