Logo

«Սևիլիան» Կապառոսի վերադարձից հետո երկրորդ խաղում անընդմեջ չհաղթեց

22:59 / 24.04.2025• Ֆուտբոլ
null

Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ խաղում անընդմեջ չհաղթեց: «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Օսասունային»:

Անդալուզցիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն:

Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը:

Իսպանիայի Լա լիգա, 33-րդ տուր

«Օսասունա» - «Սևիլիա»` 1-0 (տեսանյութ)

Ռուբեն Գարսիա, 25

Հեռացում` Դոդի Լուկեբակիո, 32 («Սևիլիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ