«Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո չհաղթեց նաև չորրորդ խաղում՝ Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում 2-2 հաշիվը գրանցելով «Լեգանեսի» հետ։
«Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը»` 31 միավորով 19-րդը։
69-ամյա Կապառոսը «Սևիլիան» կարիերայում չորրորդ անգամ գլխավորել է այս տարվա ապրիլի 13-ից։
Իսպանիայի Լա լիգա, 34-րդ տուր
«Սևիլիա» - «Լեգանես»` 2-2
Կիկե Սալաս, 21, Իսակ Ռոմերո, 70 - Մունիր Էլ Հադադի, 7, Խավի Էրնանդես, 73
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


