«Սևիլիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան հանդիպումից առաջ խնդրել է անգլիացիների դարպասապահ Դավիդ դե Խեային լավագույն խաղը պահպանել աշխարհի առաջնության համար:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանը դե Խեայի փայլուն խաղի շնորհիվ «կարմիր սատանաները» կարողացան պահպանել իրենց համար ձեռնտու հաշիվ:
«Հեյ, դե Խեա: Լավագույն սեյվերը պահպանիր աշխարհի առաջնության համար: Շնորհակալություն»,-գրել է իսպանական ակումբի պաշտոնական էջը:
Չինական պատ = դե Խեա. Իսպանացի դարպասապահը յուրահատուկ նվաճումների է հասել «Սևիլիայի» հետ խաղում
https://twitter.com/SevillaFC_ENG/status/973242403816656896

